Գնման/վաճառքի պայմանագիրԿոնտակտներԳաղտնիության քաղաքականությունՀաճախակի տրվող հարցերՕգտագործման պայմաններՀամագործակցության առաջարկ՝

© GoodPrice 2026.Բոլոր իրավունքները պաշտպանված են.

logo

Սքանավորիր QR կոդը՝
նամակ ուղարկելու համար

Կոնտակտներ:

[email protected]
+374 44-344-888

0016, Հայաստանի Հանրապետություն,
ք․Երևան, Նաիրի Զարյան փող, 21/101

  1. Գլխավոր
  2. Բոլոր փաստաթղթերը
  3. Հաճախակի տրվող հարցեր

Հաճախակի տրվող հարցեր

22.02.2026

  • Բոլոր փաստաթղթերը
  • Ապրանքի առուվաճառքի պայմանագիր «Գուդ Փրայս» ինտերնետ խանութում
  • Հաճախակի տրվող հարցեր
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ

Ինչի՞ համար է GoodPrice.am կայքը

GoodPrice.am-ը B2B մարկետփլեյս է՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (Ա/Ձ) համար, որի գլխավոր նպատակն է ապահովել գնումների պարզությունը և հաջող բիզնեսի համար ընդլայնել ապրանքների տեսականին։
 

Ո՞վ կարող է գնումներ կատարել Ձեր կայքում

Պաշտոնապես գրանցված ցանկացած իրավաբանական անձ կամ Ա/Ձ, ՀՀ ռեզիդենտները։
 

Արդյո՞ք կայքում ապրանքի նշված գինը ներառում է ԱԱՀ-ն

Այո՛, բոլոր գները նշված են՝ ներառյալ 20% ԱԱՀ-ն։
 

Ինչպե՞ս է կատարվում կայքում գրանցումը

Գրանցման ժամանակ ընկերության պատասխանատու իրավաբանական անձը նշում է Հաճախորդի ռեկվիզիտները, պատասխանատու աշխատակցի կոնտակտային տվյալները։ Դրանից հետո հասանելի է դառնում ընկերության անձնական հաշիվը։
 

Դուք Պայմանագրո՞վ եք աշխատում

Այո՛։ Առաջին գնումից հետո Հաճախորդի անձնական հաշվում հասանելի է դառնում մեր կողմից ստորագրված Պայմանագրի սկանավորված օրինակը։
 

Ի՞նչ է անհրաժեշտ անել առաջին պատվերի համար

Անհրաժեշտ է Հաճախորդի անձնական հաշվից ստորագրել պայմանագիր և դրա սկանավորված օրինակն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
 

Ինչպե՞ս վճարել պատվերի համար

Ապրանքը Զամբյուղում ավելացնելուց հետո Հաճախորդի անձնական հաշվում անհրաժեշտ է սեղմել «Ձևակերպել պատվեր» կոճակը՝ նշելով պատվերի առաքման հասցեն և կոնտակտային անձը։ Դրանից հետո հաշիվ-ապրանքագրի սկանավորված օրինակը վճարման համար կուղարկվի գրանցման ժամանակ նշված էլ. փոստին (email)։
 

Ե՞րբ է պատվերում ներառված ապրանքն ամրագրվում

Գումարը մեր հաշվեհամարին մուտք արվելուց հետո ամրագրումը կատարվում է 20 րոպեի ընթացքում։
 

Ինչպե՞ս է իրականացվում պատվերի առաքումը

Երևանի տարածքում իրականացնում ենք անվճար առաքում (40000 դրամից բարձր պատվերների դեպքում), մյուս դեպքերում պատվերի համար վճարումից հետո մեր աշխատակիցը կապվում է Ձեզ հետ՝ առաքման արժեքը և մանրամասները ճշտելու համար:
 

Ի՞նչ անել, եթե վճարումից հետո պատվերի մի մասը պահեստում բացակայում է

Նման բան իրոք կարող է պատահել տարբեր պատճառներով (հաշիվ-ապրանքագրի վճարման երկարաձգում, ապրանքների պահանջարկի աճ և այլն): Նման դեպքում տվյալ ապրանքի համար վճարված գումարի մի մասը Հաճախորդի անձնական հաշվում վերադարձվում է վերջինիս Հաշվեկշռին: Այն կարող է օգտագործվել հաջորդ պատվերի համար կամ Հաճախորդին վերադարձվել Կազմակերպության հաշվին կատարվող բանկային անկանխիկ փոխանցման միջոցով:
 

Ինչո՞ւ են ձեր ընկերության առաքման ժամկետները բավականին երկար։

Դա պայմանավորված է նրանով, որ մենք ապրանքներ ենք գնում մեծ թվով մատակարարներից, որոնցից մի քանիսը գտնվում են Եվրասիական միության հեռավոր շրջաններում: Մենք ձգտում ենք մեր Հաճախորդներին առաջարկել հնարավորին չափ մրցունակ գներ, ուստի ջանում ենք օպտիմալացնել լոգիստիկան՝ ապրանքի ավելորդ թանկացում թույլ չտալու համար:

Դուք օգտագործո՞ւմ եք նեյրոցանցեր թարգմանության համար: Ինչո՞ւ:

Հարցն այն է, որ մեր մատակարարները, որպես կանոն, գտնվում են Հայաստանից դուրս: Այդ իսկ պատճառով նրանք մեզ տրամադրում են ապրանքների նկարագրությունները իրենց լեզուներով (անգլերեն, ռուսերեն): Կայքում ապրանքների քանակը գերազանցում է 1 000 000-ը: Այդ ամենը հայերեն թարգմանելու համար մեզնից կպահանջվի ավելի քան 6 տարի: Այդ իսկ պատճառով մենք օգտագործում ենք նեյրոցանցեր թարգմանության համար:

  1. Ինչի՞ համար է GoodPrice.am կայքը
  2. Ո՞վ կարող է գնումներ կատարել Ձեր կայքում
  3. Արդյո՞ք կայքում ապրանքի նշված գինը ներառում է ԱԱՀ-ն
  4. Ինչպե՞ս է կատարվում կայքում գրանցումը
  5. Դուք Պայմանագրո՞վ եք աշխատում
  6. Ի՞նչ է անհրաժեշտ անել առաջին պատվերի համար
  7. Ինչպե՞ս վճարել պատվերի համար
  8. Ե՞րբ է պատվերում ներառված ապրանքն ամրագրվում
  9. Ինչպե՞ս է իրականացվում պատվերի առաքումը
  10. Ի՞նչ անել, եթե վճարումից հետո պատվերի մի մասը պահեստում բացակայում է
  11. Ինչո՞ւ են ձեր ընկերության առաքման ժամկետները բավականին երկար։
  12. Դուք օգտագործո՞ւմ եք նեյրոցանցեր թարգմանության համար: Ինչո՞ւ: