«Գուդ Փրայս» ընկերությունը (այսուհետ՝ «Վաճառող»), ի դեմս գլխավոր տնօրեն __________-ի, որը գործում է ______________ հիման վրա, մի կողմից, և
«___________» ընկերությունը (այսուհետ՝ «Գնորդ»), ի դեմս գլխավոր տնօրեն __________-ի, որը գործում է ____________ հիման վրա, մյուս կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կնքեցին առուվաճառքի սույն Պայմանագիրը հետևյալի մասին.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
- Վաճառողը պարտավորվում է Գնորդին որպես սեփականություն հանձնել ապրանք, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել և ____________ ինտերնետ խանութում Վաճառողի կողմից իրացվող ապրանքի դիմաց սույն Պայմանագրի պայմաններով վճարել Վաճառողի ____________ կայքում։
- Վաճառողը երաշխավորում է, որ իր ինտերնետ խանութում իրացման ներկայացված ապրանքները քաղաքացիական շրջանառությունից հանված ապրանքներ չեն։
- Սույն Պայմանագիրը կնքվում է ինտերնետ խանութի կայքում, էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով։
ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
- Ապրանքը մատակարարվում է Վաճառողի կողմից՝ Գնորդի Պատվերի հիման վրա, որը Գնորդը տեղադրում է ինտերնետ խանութի կայքում։
- Պատվերը ձևակերպելիս Գնորդն ինքնուրույն իրականացնում է ապրանքի կամավոր ընտրությունը կայքում ներկայացված տեսականուց, Պատվերի ինքնուրույն ձևակերպումը ինտերնետ խանութում, վճարումը, որ ձևակերպվում է ինտերնետ խանութի կայքում՝ Վաճառողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրի հիման վրա։
- Պատվերը տեղադրելու համար Գնորդը մուտքագրում է հետևյալ տվյալները՝ Գնորդ-իրավաբանական անձի անվանում, ՀՎՀՀ, բանկային ռեկվիզիտներ, Գնորդի անունից գործելու լիազորված անձի անվանում, լիազորությունների հիմքը, իրավաբանական անձի հասցեն, հարկային ծառայությունում Գնորդի նույնականացման համարը, կոնտակտային հեռախոս, էլ. հասցե, Պատվերի առաքման հասցե։
- Գնորդը երաշխավորում է իր վերաբերյալ նշված բոլոր տվյալների իսկությունը և լիակատար պատասխանատվություն է կրում իրականությանը դրանց համապատասխանության համար։ Գնորդի կողմից տվյալների մուտքագրումը նշանակում է Գնորդի համաձայնությունը իր անձնական տվյալների՝ ներառյալ բանկային տվյալների՝ Վաճառողի կողմից մշակմանը [անձնական տվյալների նկատմամբ ավտոմատացման միջոցների կիրառմամբ կամ առանց նման միջոցների կիրառման՝ ներառյալ հավաքում, գրառում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), արտածում, օգտագործում, փոխանցում (տարածում, ներկայացում, հասանելիություն), անանունացում, արգելափակում, հեռացում, անձնական տվյալների ոչնչացում] «Ապրանքի առուվաճառքի պայմանագրի» գործողության ողջ ընթացքում՝ Գնորդի կողմից առցանց խանութից ապրանք ձեռք բերելու հնարավորությունը ապահովելու համար։ Վաճառողը պարտավորվում է ապահովել Գնորդի ներկայացրած անձնական տվյալների գաղտնիությունը և պաշտպանությունը՝ ՀՀ օրենսդրության՝ անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներին լիովին համապատասխան։
- Պատվերի կատարումը և հանձնումը Գնորդին՝ որպես սեփականություն, իրականացվում է Վաճառողի և/կամ նրա կողմից ներգրավված անձանց կողմից։
ԱՊՐԱՆՔԻ ԳԻՆԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Ապրանքի գինը նշվում է կայքում։ Ապրանքի գինը ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը։ Ապրանքի գինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, սահմանվում է ՀՀ դրամով։
- Ապրանքի գինը Վաճառողի կողմից միակողմանի կերպով կարող է փոփոխվել։ Ապրանքի գինը վավեր է մինչև Գնորդի կողմից «Ձևակերպել Պատվերը» կոճակը սեղմելը։ «Ձևակերպել Պատվերը» կոճակը սեղմելուց հետո գինը փոփոխման ենթակա չէ։
- Պատվերի արժեքի վճարումը Գնորդի կողմից կատարվում է 100% կանխավճարով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում անկանխիկ եղանակով՝ ինտերնետ խանութի կայքում Գնորդի անձնական հաշվին ուղարկված հաշիվ-ապրանքագրի հիման վրա։
- Պատվերը համարվում է վճարված Վաճառողի հաշվեհամարին գումարը մուտք անելու պահից։
ԱՊՐԱՆՔԻ ԱՌԱՔՈՒՄԸ
- Ապրանքի առաքման ժամկետը նշվում է կայքում Պատվերի ձևակերպման ժամանակ։ Հաստատելով Պատվերը՝ Գնորդն ընդունում է կայքում առաջարկված ժամկետը և առաքման պայմանները։
- Ապրանքի առաքումը Երևան քաղաքի տարածքում անվճար է, եթե Պատվերի ձևակերպման ժամանակ կայքում այլ բան նշված չէ։ Այլ տարածքներ առաքման արժեքը կայքում նշվում է Պատվերի ձևակերպման ժամանակ։
- Ապրանքի առաքումը կարող է իրականացվել Վաճառողի և/կամ նրա կողմից ներգրավված երրորդ անձի միջոցով։
- Առաքման ճշգրիտ ժամկետը Գնորդի հետ համաձայնեցվում է Պատվերում նշված հեռախոսահամարով։
- Առաքման ժամկետի փոփոխության դեպքում Վաճառողը պետք է Գնորդին անմիջապես տեղեկացնի առաքման պայմանների լրիվ կամ մասնակի փոփոխության մասին։ Վաճառողը Գնորդին տեղեկացնում է՝ ինտերնետ խանութի կայքի նրա անձնական հաշվին կամ գրանցվելիս նշված էլ. փոստին համապատասխան ծանուցում ուղարկելով։
- Այն դեպքում, եթե ապրանքի առաքումը կատարվել է սահմանված ժամկետում, բայց ապրանքը Գնորդին չի հանձնվել վերջինիս մեղքով, հաջորդ առաքումը կատարվում է Վաճառողի հետ համաձայնեցված նոր ժամկետում, Գնորդի կողմից ապրանքի առաքման ծառայության արժեքի վճարումից հետո։
ԱՊՐԱՆՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
- Ապրանքը Գնորդի կողմից լիազորված անձին հանձնվում է լիազորագրի կամ ներկայացուցչի կողմից ապրանքի ստացումը լիազորող այլ փաստաթղթի պարտադիր ներկայացման դեպքում։
- Ապրանքը հանձնելիս Գնորդին ցույց է տրվում ապրանքի արտաքին տեսքը և ամբողջականությունը, ինչպես նաև փոխանցվում է ապրանքի փաստաթղթերի փաթեթը՝ ներառյալ փակման փաստաթղթերի փաթեթը՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների։
- Ապրանքն ընդունելիս Գնորդն իր ստորագրությամբ հաստատում է, որ պահանջներ/բողոքներ չունի ապրանքի արտաքին տեսքի և ամբողջականության վերաբերյալ։ Գնորդի կողմից ապրանքի ընդունումից հետո ապրանքի արտաքին տեսքի և ամբողջականության վերաբերյալ պահանջներ/բողոքներ չեն ընդունվում։
- Ապրանքի հանձման և Գնորդի կողմից Պատվերի առաքումը հաստատող փաստաթղթի ստորագրման պահին ապրանքի պատահական ոչնչացման կամ վնասման վտանգն անցնում է Գնորդին։
- Ստանալով ապրանքի տեսականի, որն ամբողջովին կամ մասնակիորեն չի համապատասխանում համաձայնեցված Հայտին, Գնորդն իրավունք ունի պահանջելու փոխարինել այն տեսականու վերաբերյալ համաձայնեցված Հայտի պայմաններին համապատասխանող ապրանքով կամ հրաժարվել ապրանքի՝ Հայտին չհամապատասխանող մասից՝ տվյալ ապրանքի դիմաց վճարված գումարի հետստացումով։
ՊԱՏՎԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ
- Պատվերը կարող է Վաճառողի կամ Գնորդի նախաձեռնությամբ չեղարկվել սույն Պայմանագրով նախատեսված դեպքերում։
- Պատվերի դիմաց վճարումից Գնորդի հրաժարվելու և/կամ հաշիվ-ապրանքագիրը տեղադրելու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում գումարն ամբողջ ծավալով Վաճառողին չփոխանցվելու դեպքում Պատվերը համարվում է չեղարկված։
- Վաճառողն իրավունք ունի Պատվերը չեղարկելու Գնորդի կողմից սույն Պայմանագրի կետ 2.3-ով նախատեսված տվյալների մեջ ոչ ճշգրիտ և/կամ անվավեր տեղեկություններ տրամադրվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Գնորդը զանգերին չի պատասխանում ապրանքը առաքման պատրաստ լինելու օրից 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։ Պատվերի չեղարկման դեպքում Գնորդը կարող է նոր Պատվեր ձևակերպել։
- Վաճառողը կարող է Պատվերը չեղարկել Վաճառողի կամքից անկախ պատճառներով կամ այլ հանգամանքների բերումով՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով, Վաճառողի մոտ ապրանքի բացակայությամբ, ապրանքի էական թերություններով և այլն։ Վաճառողը պարտավորվում է Գնորդին անմիջապես տեղեկացնել (Պատվերում Գնորդի նշած հեռախոսահամարով կամ էլ. փոստով) և Գնորդին վերադարձնձլ ապրանքի դիմաց վճարված գումարը Պատվերի չեղարկումից 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում։
- Ապրանքը Վաճառողի պահեստում գտնվելու մասին ծանուցումից հետո Գնորդի կողմից 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում ապրանքը չպահանջվելու դեպքում Վաճառողն իրավունք ունի միակողմանի կերպով չեղարկելու Հայտը՝ Գնորդին ապրանքի դիմաց վճարված գումարի վերադարձով՝ փաստացիորեն հետ պահելով Գնորդի այն ծախսերը, որոնք Կողմերի համար ցանկացած դեպքում ընդունելի են ապրանքի առնվազն 20%-ի չափով։
- Վաճառողը կարող է Պատվերը չեղարկել սույն Պայմանագրով սահմանված այլ պատճառներով։
- Գնորդը կարող է Պատվերը չեղարկել Վաճառողի կողմից ապրանքի առաքման ժամկետի էական՝ 30 (երեսուն) օրից ավել, խախտման դեպքում, ինչպես նաև ոչ պատշաճ որակի ապրանք մատակարարելու դեպքում։
- Մինչև Պատվերի դիմաց վճարումը Գնորդի կողմից այն կարող է փոփոխվել կամ չեղարկվել՝ առանց Վաճառողի կողմից որևէ տույժի ու տուգանքի։
- Վաճառողից կախված պատճառներով Պատվերի կամ դրա մի մասի չեղարկման դեպքում Գնորդին գումարի վերադարձը կատարվում է Վաճառողի կողմից, Պատվերի չեղարկման օրից 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում։
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Վաճառողը երաշխավորում է պատշաճ որակի՝ ներառյալ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխանող ապրանքի մատակարարումը։ Ապրանքի երաշխիքային ժամկետի մասին (նշված լինելու դեպքում) տեղեկությունը տեղադրվում է կայքում։ Այն դեպքում, երբ ապրանքի վրա առկա է երաշխիքային ժամկետ, երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքի մեջ թերություններ հայտնաբերվելիս Վաճառողը պարտավոր է բավարարել սպառողի պահանջները՝ սահմանված ՀՀ օրենսդրությամբ և ապրանքի երաշխիքային սպասարկման դրույթներով։
- Ոչ պատշաճ որակի ապրանքի վերանորոգումը, փոխարինումը կամ վերադարձը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ և ապրանքի երաշխիքային սպասարկման դրույթներով սահմանված կարգով և ժամկետներում։
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Վաճառողը պատասխանատվություն չի կրում առցանց խանութից ձեռք բերված ապրանքի ոչ պատշաճ օգտագործման հետևանքով Գնորդին պատճառված վնասի համար։
- Վաճառողը պատասխանատվություն չի կրում վճարումների կատարման ընթացքում ծագած տեխնիկական խնդիրների համար։
- Վաճառողն իրավունք ունի մերժելու Գնորդին առցանց խանութից ապրանք ձեռք բերել, եթե առկա են ապացույցներ, որ տվյալ գնորդը խախտել է ՀՀ օրենսդրության և սույն Պայմանագրի նորմերը։
- Կողմերն ազատվում են սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների մասնակի կամ լիովին չկատարման համար պատասխանատվությունից, եթե այդ չկատարումը հետևանք է եղել անհաղթահարելի ուժի առաջ բերած հանգամանքների, որոնք ծագել են Պայմանագրի կնքումից հետո, արտակարգ բնույթի իրադարձությունների արդյունքում, որոնք Պայմանագրի Կողմը չէր կարող ո՛չ կանխատեսել, ո՛չ էլ ողջախոհ միջոցներով կանխարգելել։ Անհաղթահարելի ուժի առաջ բերած հանգամանքների վրա հղում կատարող Կողմը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կերպով մյուս Կողմին տեղեկացնել նման հանգամանքների առաջ գալու մասին։ Վաճառողն իրավունք ունի նման ծանուցումն ուղարկելու ինտերնետ խանութի կայքում Գնորդի անձնական հաշվին։
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
- Վաճառողն իրավունք ունի Գնորդի հետ հարաբերություններից բխող իր իրավունքներն ու պարտավորությունները զիջելու կամ որևէ այլ կերպ փոխանցելու երրորդ անձանց։
- Վաճառողն իրեն իրավունք է վերապահում, ինտերնետ խանութի կայքում Գնորդի անձնական հաշվին համապատասխան տեղեկություններ ուղարկելով, փոփոխություններ մտցնել սույն Պայմանագրում։
- Բոլոր վեճերն ու տարաձայնությունները, որ բխում են սույն Պայմանագրից, լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Վեճերի դատական կարգով լուծման ընդդատությունը որոշվում է Վաճառողի գտնվելու վայրով։
- Գնորդը սույնով տալիս է իր համաձայնությունը Վաճառողի նախաձեռնությունների մասին ծանուցումներ ստանալու իր էլ. փոստին կամ իր նշած հեռախոսահամարին։ Գնորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու Վաճառողին և հրաժարվելու այդ ծանուցումները ստանալուց։
- Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմին երաշխավորում է, որ ունի անհրաժեշտ իրավունակություն և գործունակություն, ինչպես նաև բոլոր իրավունքները և լիազորությունները, որ անհրաժեշտ ու բավարար են առուվաճառքի սույն Պայմանագրի կնքման և կատարման համար։
- Սույն Պայմանագրով Կողմերը ճանաչում են էլ. փոստով, ինչպես նաև ինտերնետ խանութի կայքում փոխանակված էլեկտրոնային փաստաթղթերի իրավական ուժը՝ դրանք հավասար դիտելով պարզ, գրավոր ձևով կազմված փաստաթղթերին։
- Սույն Պայմանագիրը կնքված է համարվում այն պահից, երբ Կողմերը փոխանակում են էլեկտրոնային փաստաթղթեր՝ կնիքներով և ստորագրություններով, և գործում է մինչև Կողմերի ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը։
- Մյուս բոլոր դեպքերում, որոնք նախատեսված չեն սույն Պայմանագրում, Կողմերը ղեկավարվում են ՀՀ գործող օրենսդրությամբ։
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ