Գնման/վաճառքի պայմանագիրԿոնտակտներԳաղտնիության քաղաքականությունՀաճախակի տրվող հարցերՕգտագործման պայմաններՀամագործակցության առաջարկ՝

© GoodPrice 2026.Բոլոր իրավունքները պաշտպանված են.

logo

Սքանավորիր QR կոդը՝
նամակ ուղարկելու համար

Կոնտակտներ:

[email protected]
+374 44-344-888

0016, Հայաստանի Հանրապետություն,
ք․Երևան, Նաիրի Զարյան փող, 21/101

  1. Գլխավոր
  2. Բոլոր փաստաթղթերը
  3. Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

23.02.2026

  • Բոլոր փաստաթղթերը
  • Ապրանքի առուվաճառքի պայմանագիր «Գուդ Փրայս» ինտերնետ խանութում
  • Հաճախակի տրվող հարցեր
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՑՈՒՄ / ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») փաստաթուղթ է, որով սահմանվում է օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության և պաշտպանության քաղաքականությունը, որոնք ընդունվել են «Գուդ Փրայս» ՀՎՀՀ 08305395 ընկերության կողմից (այսուհետ՝ «Ընկերություն») ինտերնետ խանութի (առցանց խանութի), որը գործում է goodprice.am վեբ կայքի միջոցով, գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև կիրառելի է ինտերնետ խանութի աշխատանքին վերաբերող ցանկացած ապրանքի, ծրագրային ապահովման կամ ապրանքի/ծառայության համար։ Կայքում գործողություններ կատարելով՝ կայքի օգտատերը (այսուհետ՝ «Օգտատեր») անպայման համաձայնում է Ընկերության կողմից իր անձնական տվյալների մշակմանը, ընդ որում՝ սույն Քաղաքականության մեջ նշված կարգով ու ծավալով։
  2. Ընկերությունը պարտավորվում է պաշտպանել և չխախտել կայքի Օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ որևէ տեղեկության գաղտնիությունը։ Անձնական տվյալների մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ իրավական ակտերի համաձայն։
  3. Անձնական տվյալների մշակման սուբյեկտներն են իրավաբանական անձինք, նրանց աշխատակիցները, ներկայացուցիչներն ու լիազորված անձինք, որոնք փոխգործակցություն են իրականացնում կայքի հետ։ Առցանց խանութի հետ փոխգործակցություն իրականացնելիս Օգտատերերը ներկայացնում են հետևյալ անձնական տվյալները, բայց ոչ բացառապես դրանք՝ Գնորդ իրավաբանական անձի անվանում, ՀՎՀՀ, բանկային ռեկվիզիտներ, Գնորդի անունից գործելու լիազորված անձի անվանում, լիազորությունների հիմքը, իրավաբանական անձի հասցեն, հարկային ծառայությունում ԳՆորդի նույնականացման համարը, կոնտակտային հեռախոս, էլեկտրոնային հասցե, Պատվերի առաքման հասցե։ Ֆիզիկական անձանց դեպքում, որոնք լիազորված են գործելու կայքի Օգտատեր իրավաբանական անձի անունից, անձնական տվյալների մշակման առարկան հետևյալներն են, բայց ոչ բացառապես դրանք՝ Անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան վայրը և ժամանակը, էլ. փոստ, հեռախոս, գրանցման/բնակության հասցե, աշխատանքի վայրը, լիազորությունները հաստատող փաստաթղթի տվյալները։ Անհրաժեշտության դեպքում Օգտատիրոջ համաձայնությամբ կարող են պահանջվել նաև անձնական այլ տվյալներ։ Օգտատերը պատասխանատվություն է կրում տրամադրված տեղեկատվության իսկության համար։ Սույնով Օգտատերը Ընկերությանը տալիս է նաև իր համաձայնությունը տեղեկատվության բաց աղբյուրներից անձնական տվյալների հավաքման համար։
  4. Անձնական տվյալների մշակումը անձնական տվյալների հետ մեխանիկական և/կամ տեխնիկական միջոցներով որոշակի գործողությունների իրականացում է՝ ներառյալ հավաքում, մուտքագրում, համեմատում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, փակում, թարմացում, փոփոխում, տարածում, ոչնչացում, անանունացում և արգելափակում, օգտագործում, ուսումնասիրում կամ այլ գործողություններ՝ սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակներին հասնելու համար։
  5. Անձնական տվյալների մշակման նպատակներն են՝
    • Ծառայությունների պատշաճ մատուցում, հաճախորդների և/կամ բաժանորդների սպասարկման որակի բարձրացում,
    • Համագործակցություն կնքված պայմանագրերի շրջանակներում,
    • Օգտատիրոջ անձի հաստատում (նույնականացում),
    • Անձնական տվյալների հուսալիության ապահովում (ստուգում, ճշգրտում կամ թարմացում),
    • Տեքստային կամ ձայնային հաղորդագրությունների ուղարկում տեղեկատվական կամ գովազդային (մարքեթինգային) նպատակներով,
    • Վճարունակության գնահատում,
    • Ծառայությունների կամ պարտքի վերաբերյալ ծանուցումների տրամադրում,
    • Պարտքերի ստացման միջոցառումների իրականացում,
    • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով։
  6. Ընդունելով սույն Քաղաքականությունը՝ Օգտատերը համաձայնում է, որ իր անձնական տվյալները Ընկերության կողմից փոխանցվեն ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող ստորև թվարկվող երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակումը, պահպանումը և տեղեկատվության տրամադրումը բացառապես հետևյալ նպատակներով և հետևյալ անձանց՝
    • Պետական տեղեկատվական համակարգի օպերատորին,
    • Գործընկերներին, մատակարարներին, որոնք ներգրավված են ծառայություններ մատուցելու կամ Ընկերության գործունեության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու գործում,
    • Երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում պարտապանների պարտավորությունների կատարման վերաբերյալ;
    • Երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և պարտապանների պարտավորությունների կատարմանը վերաբերող տեղեկատվության տրամադրում,
    • Ընկերության բաժնետերերին, դուստր և ինտեգրված ձեռնարկություններին, ներկայացուցչություններին, մասնաճյուղերին,
    • Ընկերության գործակալներին, դիլերներին, դիստրիբյուտորներին կամ ծառայություններ մատուցող այլ մատակարարների, որոնք Ընկերության ապրանքների կամ ծառայությունների վաճառք կամ նմանատիպ գործունեություն են իրականացնում,
    • Երրորդ անձանց, որոնք կարող են անձնական տվյալները (մասնավորապես՝ հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն) օգտագործել մարքեթինգային նպատակներով (ինչը կարող է արտահայտվել կարճ SMS-հաղորդագրություններ/գովազդային զանգեր, սոցհարցումներ ստանալով, Համացանցում, սոցցանցերում գովազդի ցուցադրումով և այլն)։ Սույնով հաճախորդը/բաժանորդը համաձայնում է, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այս կետում նշված հաղորդագրությունների իրավական հետևանքների համար,
    • Երրորդ անձանց, որոնք լիազորված են վարկային պատմություն հավաքելու, վարկունակության կամ վճարունակության գնահատում անցկացնելու,
    • ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական մարմիններին։
  7. Ընկերությունը մշակում է միայն այն անձնական տվյալները, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն, ենթակա են պահպանման, և այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակներին հասնելու համար՝ առավելագույն չափով խուսափելով դրանք կրկնօրինակող մշակումից։ Մյուս անձնական տվյալները ենթակա են ոչնչացման։
  8. Օգտատերն իրավունք ունի հետ կանչելու անձնական տվյալների մշակման վերաբերյալ իր համաձայնությունը կամ Ընկերության հասցեին համապատասխան ծանուցում ուղարկելով՝ պահանջելու իր անձնական տվյալների հեռացում։ Այդ դեպքում առցանց խանութի կայքում ծառայությունների հետագա մատուցումն ու սպասարկումը հնարավոր չեն լինի։ Օգտատերն իրավունք ունի դիմելու Ընկերությանը իր անձնական տվյալների ուղղման կամ փոփոխության համար, եթե դրանք ճիշտ չեն կամ թարմացման կարիք ունեն։ Օգտատերն իրավունք ունի բողոք ներկայացնելու Ընկերությանը, եթե համարում է, որ իր անձնական տվյալները մշակվել են խախտումներով, կամ եթե համաձայն չէ անձնական տվյալների մշակման կարգին, ինչպես նաև բողոք ներկայացնելու տվյալների պաշտպանության լիազորված մարմնին։ Հայաստանի Հանրապետությունում տվյալների պաշտպանության լիազորված մարմինը ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է։
  9. Անձնական տվյալների անվտանգության ապահովման համար ձեռնարկվող միջոցներ. Մշակվող անձնական տվյալների պաշտպանության ապահովման նպատակով Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների, սույն Քաղաքականության և ըստ Ընկերության տեխնիկական հնարավորությունների։
  10. Անձնական տվյալների մշակման համար Ընկերությունն առաջնորդվում է հետևյալ պահանջներով․
    • Տվյալների իսկություն, նպատակների և մշակման միջոցների օրինականություն,
    • Մշակման իրական և պահանջվող նպատակների համապատասխանություն,
    • Անձնական տվյալների ծավալի և բնույթի, մշակման եղանակների և նպատակների համապատասխանություն,
    • Մշակման նպատակների համար տվյալների բավարար լինելը և մշակման նպատակներին հասնելու համար ավելորդ տվյալների մշակման անթույլատրելիություն,
    • Տեղեկատվական համակարգեր օգտագործողների իրազեկում անձնական տվյալների հետ օրինական և անվտանգ կերպով վարվելու մասին,
    • Անձնական տվյալների ճշգրտություն, ամբողջականություն, հուսալիություն և ապահովություն տեղեկատվական համակարգերում,
    • Տվյալների սուբյեկտի տեղեկացում իր անձնական տվյալների մշակման և այդ մշակման կարգի վերաբերյալ՝ հնարավորություն տալով վերջինիս ազդելու այդ տվյալների ճշգրտության և ամբողջականության վրա,
    • Անձնական տվյալների մշակման ներքին մշտական վերահսկողություն, անձնական տվյալների անվտանգության ապահովման գործընթացների և համակարգերի մշտական թարմացում:
  11. Ընդունելով սույն Քաղաքականությունը՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը ինտերնետ խանութի կայքի կողմից cookie նիշքերի օգտագործմանը։ Այդ նիշքերն օգտագործվում են միայն վիճակագրական վերլուծության համար, որից հետո տվյալները հեռացվում են համակարգից։
  12. Օգտատիրոջ կողմից հղումով այլ վեբ կայքեր անցնելու դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ տեղեկության պաշտպանոււթյան ու գաղտնիության համար, որը Օգտատերը ներկայացնում է այդ կայքեր անցնելիս։ Սույն Քաղաքականությունը չի տարածվում այլ կայքերի վրա։
  13. Սույն Քաղաքականությունը կարող է փոփոխվել goodprice.am կայքում տեղադրվելու միջոցով։
  14. Սույն Քաղաքականությունը, ինչպես և դրա բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում Ընկերության կայքում հրապարակվելուց հետո։ Քաղաքականության նոր խմբագրման ուժի մեջ մտնելու պահից նախորդները համարվում են ուժը կորցրած։
  15. Սույն Քաղաքականությունն ընդունելիս տրված համաձայնությունը վավեր է մինչև Օգտատիրոջ կողմից դրա հետկանչումը։ Անձնական տվյալների պահպանման ժամկետը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ։
  16. Սույն Քաղաքականության վերաբերյալ հարցերի առաջացման դեպքում Օգտատերն իրավունք ունի Ընկերությանը դիմելու ստորև նշված հասցեներով՝

էլ․ փոստ՝ [email protected]

Կոնտակտային հեռախոսահամար՝ +374 93 826382

Իրավաբանական հասցե՝ ՀՀ, Երևան, Արաբկիր 0016, Ն․ Զարյան փ․ 21/101

  1. Անձնական տվյալներ
  2. Անձնական տվյալների մշակում
  3. Անձնական տվյալների մշակման սուբյեկտները
  4. Անձնական տվյալների մշակման սահմանումը
  5. Անձնական տվյալների մշակման նպատակները
  6. Համաձայնություն անձնական տվյալների մշակմանը
  7. Մշակվում են միայն անհրաժեշտ անձնական տվյալները
  8. Անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչ
  9. Անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու միջոցառումներ
  10. Անձնական տվյալների մշակման պահանջները
  11. Համաձայնություն թխուկների օգտագործմանը
  12. Պատասխանատվություն այլ կայքերի համար
  13. Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
  14. Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
  15. Համաձայնության վավերականությունը
  16. Կոնտակտային տվյալներ